Բավ է պառակտվել
18-11-2015 15:03

Ալյոնա Ախմադուլինան է բեմական հագուստ է կարում Cirque du Soleil-ի համար

Հետաքրքրական է, որ Cirque du Soleil-ի թիմը, հաճախ լինելով Ռուսաստանում, մինչև օրս դեռ չէր աշխատել ռուսական նորաձևության գլխավոր հեքիաթասացի `Ալյոնա Ախմադուլինայի հետ: Այս տարի այդ բացը լրացվել է: Դժվար է պատկերացնել  ռուսական դիզայներներից ուրիշ մեկին ում ոճը, նույն կերպ կհամապատասխաներ  Cirque du soliel-ի թիմին, որը հայտնի է իր կախարդական կատարումներով: Յուրաքանչյուր սեզոնում  դիզայները ներկայացնում է  նոր հեքիաթի սեփական տարբերակը, երբեմն որպես հիմք վերցնելով արդեն հայտնի  ու հին սցենարները, իսկ երբեմն էլ հանդես է գալիս  իր սեփական հրաշալի պատմություններով:

Իսկ այս տարի, նա առանձին հավաքածու կստեղծի Cirque du Soleil-ի  արվեստագետների  համար նրանց հագցնելով Ամանորյա Joel շոուի համար, որը    կցուցադրվի հունվարին «Барвиха Luxury Village» համերգասրահում: Ներկայացմանը մասնակցելու են ընդամենը  22 դեասան աշխարհի 8 երկրներից:    Նրանցից յուրաքանչյուրը  շոուի ընթացքում  մի կոստյում չէ որ պիտի փոխի. հեղինակների սցենարով պերսոնաժները տեղափոխվելու են  իրական և  Սառցե Թագուհին երեկույթի հեքիաթային աշխարհների միջև, այնպես որ, այդ երկու հարթակների համր պահանջվում են ամբողջությամբ տարբեր հագուստներ: Արդյունքում, Ալյոնա Ախմադուլինան ներկայացման համար ստեղծվել է մոտ 40 բեմական հագուստ, որոնցից մի քանիսի էսքիզները նա պատրաստ էև ցույց տալ հանրությանը, չսպասելով պրեմիերային: