Բավ է պառակտվել
22-05-2015 15:02

Alena Akhmadullina, աշուն-ձմեռ 2015 (լուսանկարներ)

Ռուսաստանյան Alena Akhmadullina ապրանքանիշը ներկայացրել է նոր աշուն-ձմեռ հավաքածուի լուքբուքը: Դիզայների համար այդ շրջանում ոգեշնչման աղբյուր են դարձել նկարչուհի Տատյանա Մավրինայի աշխատանքները, որը հայտնի է ռուսական հեքիաթների իր պատկերազարդումներով: Այս անգամ Ալյոնա Ախմադուլինան և նրա թիմը չեն դիմել որևէ կոնկրետ հեքիաթի, ինչպես նրանք սովորաբար վարվում էին:

Ռուսաստանցի դիզայների ոգեշնչման աղբյուրն են դարձել Տատյանա Մավրինայի պատկերազարդումները, որոնց մասին կարելի է հիշել հավաքածուի գունային և պատկերների ընտրության շնորհիվ: Այս անգամ իրերը զարդարված են գյուղական բնապատկերներով, երկնքում ճախրող կռունկների երամներով, աղվեսներով, նապաստակներով, սկյուռիկներով: Նոր հավաքածուի լուսանկարիչն է Նատալիա Ալավերդյանը, որը նաև լուսանկարների գեղարվեստական բեմադրիչն է: Իսկ մոդելներն այս այնգամ երեքն են՝ Վարվարա Շուտովան, Կատյա Շուտինան և Սանսան: