02-08-2014 08:57

Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում զբոսաշրջիկների թիվն ավելացել է

News.gisher.ru-ն Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում է, որ 2014թ-ի առաջին վեց ամսվա ընթացքում՝ հունվար-հունիսին, Հայաստան է ժամանել 495 հազ. 967 զբոսաշրջիկ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17.3%-ով:
ԱՎԾ-ի ներկայացրած վիճակագրության համաձայն՝ աճել է նաև 2014թ. հունվար- հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնած մարդկանց թիվը՝ 14.8%-ով: Այսպիսով՝ Հայաստանից ընթացիկ տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջության նպատակով մեկնել է 474 989.3 մարդ: