Բավ է պառակտվել
08-08-2015 12:04

Վարչապետի հայտարարությունը միայն գնահատական է. Վաչե Գաբրիելյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը առ այն, որ Հայաստանում տնտեսական աճը կազմել է 4.5 տոկոս, ընդհամենը գնահատական է: Լրագրողների հետ ճպազրույցի ժամանակ այդ մասին է հայտնել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: «Իմ կարծիքով վարչապետն այս պարագայում միայն գնահատական է տվել»,- նշել էփոխվարչապետը: Օգոստոսի 1-ին Գյումրիում վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին հայնտել է, որ Հայաստանը տնտեսական աճ է գրանցել բոլոր ոլորտներում: «Հունվար-հուլիս ամիսներին տնտեսական աճը կազմել է 4.5 տոկոս, մենք աճ ունենք բոլոր ոլորտներում, բացի ապրանքաշրջանառությունից, որ կապված է Ռուսաստանի հետ»,- հայտարարել է վարչապետը: Հայաստանի ներքին ու արտաքին առևտրի անկման ֆոնին` վարչապետի խոսքերը մեծապես զարմացրեցին տնտեսագետներին: Իրավիճակը վերջնականապես խճճվեց, երբ վարչապետի խնդանքով փոխվարչապետը երեկ ներկայացրած տնտեսական աճի ցուցանիշները: Փոխվարչապետը ասաց, որ սրանք նախնական տվյալներ են, իսկ տնտեսական աճի ցուցանիշները պատրաստ կլինեն սեպտեմբերին: «Ազգային վիճագրական ծառայության ներկայցարծ տվյալների համաձայն ՀՀ տնտեսական ակտիվությունը կազմել 4.2 տոկոս, չնայած դա տնտեսական աճի ցուցանիշը չէ: Այն պատրաստ կլինի սեպտեմբերին»,- մանրամասնել է Գաբրիելյանը: Այստեղ հարց է  ծագում, թե ինչպես վարչապետը նշեց կոնկրետ 4.5 տոկոս թիվը, եթե արդյունքները պարզ կդառնան միայն սեպտեմբերին:

Այն հարց ին , թե արդյոք հնարավոր է, որ վարչապետի տված գնահատականը իրականությունից հեռու լինի իրականությունից, փոխվարչապետը այսօր տվել է հետևյալ պատասխանը. «Գործադիր իշխանության մարմինները միշտ էլ կարող են տալ իրենց սուբյեկտիվ գնահատականը` տնտեսական աճի վերաբերյալ, որը պաշտոնական չէ: Միակ պաշտոնական գնահատականը տրամադրում է Ազգային վիճակագրական ընկերությունը: Այս պարագայում վարչապետը հնչեցրել է գնահատական, որ տրվել է մեր կառավարության այլ նախարարությունների կողմից: Այդ գնահատականները արվել էին թե վերջին վեց ամսվա տնտեսական առաջխաղացման հիման վրա, թե կոնկրետ նախարարությունների կանխատեսումների վրա»: