Բավ է պառակտվել
22-04-2014 20:07

Զատկի տոնին հայտնաբերվել է 6 ժամկետանց տեղական հավկիթ

Զատկի տոնին ընդառաջ մարդկանց հուզում էր մի հարց. հավկիթների թարմությունն ու թանկացումը:
Թանկացում չեղավ, իսկ ահա թարմության առումով սպառողները կոնկրետ ոչինչ չէին կարող ասել, քանի որ շատերին խանութներում համոզում են, որ հավկիթը թարմ է:
Այս թեմայի շուրջ Gisher.news-ն զրուցեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանի հետ: Նա տեղեկացրեց, որ Զատկի տոնին ընդառաջ հավկիթի շուկայում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված եռօրյա դիտարկումների արդյունքում հայտնաբերվել է տեղական արտադրության ժամկետանց 6 հավկիթ, որոնք վաճառքից հանվել և ոչնչացվել են: Դիտարկումներն անցկացվել են Երևանի և Շիրակի մարզի 60 վաճառակետերում:
Նշենք, որ նախորդ դիտարկումներն անցկացվել են մարտի 28-ից մինչ ապրիլի 2-ը: Արմինե Սուքիասյանի հավաստմամբ այս ընթացքում հայտնաբերվել է 4860 ժամկետանց և թերի մակնշմամբ հավկիթ:

Իսկ մյուս մարզերից դեռևս բողոքներ չեն ստացվել:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակը վստահեցրեց, որ ցանկացած բողոքի ընթացք է տրվում: