Բավ է պառակտվել
04-03-2015 11:35

ԱՊՀ երկաթուղագործները Երևանում քննարկում են տոմսերի առցանց վաճառքի հարցը

Երեւանում մեկնարկել է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի ուղեւորային տնտեսությունների հանձնաժողովի նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի եւ ԱՊՀ մի շարք այլ երկրների, ինչպես նաեւ Վրաստանի եւ Բալթյան երկրների երկաթուղագործները: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ուղեւորափոխադրումների դեպարտամենտի ղեկավար Գենադի Վերխովիխը լրագրողներին հայտնել է, որ այսօրվա նիստի օրակարգի հարցերից մեկը հետխորհրդային տարածքներում առցանց ռեժիմով տոմս գնելու հնարավորության տարածումն է: «Մեր նպատակն է, որ ուղեւորը չնկատի, թե ինչպես գնացք նստեց, որ հատեց սահմանը: Այսինքն, որպեսզի նրա ճանապարհորդությունը լինի առավելագույնս հանգիստ եւ հարմարավետ: Դրա համար մենք ուղեւորատար վագոնների եւ տոմսերի վաճառքի համակարգերի նոր պահանջներ ենք մշակում»,-ասել է Վերխովիխը: Հայկական կողմից նիստին մասնակցել են տրանսպորտի եւ կապի փոխբախարար Արթուր Առաքելյանը, ինչպես նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավարությունը, որը կառավարում է Հայաստանի երկաթուղային ընկերությունները: