Բավ է պառակտվել
30-01-2015 12:04

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա փետրվարի 6-ին Մոսկվայում

Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը կկայանա փետրվարի 6-ին Մոսկվայում: Այս նիստին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարներները: Այդ մասին հինգշաբթի հայտնել է ՌԴ վարչապետի մամլո ծառայությունը: Նիստի ընթացքում կքննարկվի Ղրղզստանի ԵՏՄ միանալու հարցը: «Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության աշխատանքի, նորմատիվ-իրավական հիմքի զարգացման և համագործակցության մի շարք կոնկրետ նախագծերի իրագործման, այդ թվում նաև նորարության ոլորտում, ինտեգրացիոն համակարգի հարցերի լայն շրջանակ», - նշվում է հաղորդագրության մեջ: Նիստի նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կանցկացնի առանձին հանդիպումներ արդի երկկողմանի հարցեր քննարկելու համար: