Բավ է պառակտվել
29-10-2014 10:43

Փոստանջյանն անհանգստացած է ՀՀ-ի պետական բյուջեի վրա ԵՏՄ անզդեցությամբ

ԱԺ-ում ընթացող 2015թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը մտահոգություն հայտնեց, թե ինչպես է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անդրադառնալու ՀՀ պետական բյուջեի վրա. «Ակնհայտ է, որ երբ կազմվում էր հաջորդ տարվա բյուջեի նախագիծը դեռ հստակ չէր, որ Հայաստանն այդ անդամակցությանը կգնա:Ուզում եմ ասեք` հաշվարկվել են արդյոք այն վնասները, որ պետք է լինեն այդ անդամակցությունից, քանի որ բյուջեն կազմել եք և այդ ժամանակ դեռ հայտնի չէր անդամակցելու ենք, թե ոչ: Բացի այս, հաշվարկել եք արդյո՞ք, թե ինչպես կազդի այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը այս պահին գտնվում է արևմտյան սանկցիաների տակ, տատանվում է դոլարը և այլն»,- նշեց պատգամավորը: Վերո հիշյալ հարցերին արձագանքելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նախ նշեց, որ պատգամավորի բարձրացրած հարցը քննարկվել է երեկ և որ այսօր քննարկվում են պետական ապարատի ծախսերը: «Բայց փորձեմ պատասխանել: Երբ բյուջեն գրվում էր, անդամակցությունը հաստատված չէր և չէին կարող գրվել թվեր, մի փաստաթղթից բխող ֆինանսների հոսքերի գնահատման մասին, երբ այդ փաստաթուղթը հաստատված չէր: Դուք էլ իրավաբան եք և իրավաբանորեն դա էր պատճառը: Եվ այսօր աշխատանքային խումբը աշխատում է գնահատական տալու ուղղությամբ»,- ասաց փոխնախարարը: