16-12-2014 16:34

Մի շտապեք հայտարարել գազի սակագնի թանկացման մասին.Փոխնախարար

Այսօր խորհրդարանում լրագրողներին ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը հայտատեց, թե մի շտապեք ժամանակից շուտ քննարկումներ սկսել գազի սակագնի թանկացման վերաբերյալ: «Հայաստանը ռուսական գազը դոլարով է գնում, և փոխարժեքի ներկայիս կտրուկ փոփոխությունը պետք է հաշվի առնել: «Սակայն դա ֆինանսիստների գործն է: Նրանք պետք է նստեն և լուրջ քննարկումներ անցկացնեն: Եվ այստեղ շատ կարեւոր է չսրել իրավիճակը», - ասել է պաշտոնյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը ռուսական գազը գնում է 189 դոլարով՝ հազար խմ-ի դիմաց: Նոյեմբերի 24-ից Հաաստանում դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացել է. դրամն արդեն արժեզրկվել է շուրջ երկու երրորդով: