Բավ է պառակտվել
18-11-2014 11:19

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության օրինագիծը ՌԴ-ում հավանություն է ստացել

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության օրինագծին հավանություն է տվել ՌԴ կառավարության Օրենսդրական գործունեության հանձնաժողովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով կառավարության հաղորդագրությունը: Օրինագիծը, ըստ աղբյուրի, ներկայացրել են ԱԳՆ-ն եւ տնտեսական զարգացման նախարարությունը. այն կքննարկվի կառավարության նիստում: «Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի 2015թ. հունվարի 2-ից Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը եւ թույլ կտա սկսել սահմանափակումների, այդ թվում՝ արգելքների կրճատումը, կապահովի անդամ պետությունների շուկայում գործարարական սուբյեկտների հանդեպ փոխադարձ հասանելիությունը», - ասված է հաղորդագրությունում: Հիշեցնենք, մայիսին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրել եւ վավերացրել էին 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու պայմանագիրը, հոկտեմբերի 10-ին ստորագրվել էր Միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: