Բավ է պառակտվել
23-12-2014 08:44

Վառվել են Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը (լոսւսանկարներ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է 32 հազար լուսադիոդային սարքերով ու շուրջ 2600 խաղալիքներով զարդարված հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:

Տոնին մասնակից փոքրիկների խնդրանքով և ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ մոտեցել է մայր եղևնուն և օգնել նրանց կախելու գլխավոր տոնածառի վերջին խաղալիքը:
Լույսերի միացմանը զուգահեռ՝ լուսավորվել են նաև մայրաքաղաքի վարչական բոլոր շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները:


Հանդիսությունն ուղեկցվել է շքեղ հրավառությամբ ու տոնական համերգով: Հանրապետության հրապարակում հավաքված Երևանի բնակիչներին ու մայրաքաղաքի հյուրերին իրենց կատարումներով ողջունել են հայ էստրադայի սիրված երգիչներն ու մանկական երգչախմբերը:


Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն արել է հնարավորը, որպեսզի ամանորյա տոները մայրաքաղաքի բնակչության և Երևանի հյուրերի համար լինեն լիարժեք տոնական:
«Մայրաքաղաքում արդեն պաշտոնապես մեկնարկեցին ամանորյա տոնական միջոցառումները: Երևանի քաղաքապետարանն արել է հնարավորը, որպեսզի ամանորյա տոները մեր բնակչության և մայրաքաղաքի հյուրերի համար լինեն լիարժեք տոնական և մարդիկ կարողանան լիասիրտ ուրախանալ ու հանգստանալ:

Տարբեր միջոցառումներ, ներկայացումներ, համերգային ծրագրեր են կազմակերպվելու ինչպես Հանրապետության հրապարակում, այնպես էլ բոլոր վարչական շրջաններում, և ամենևին էլ պարտադիր չէ, որ տոնը նշելու համար մեր համաքաղաքացիները անպայման այցելեն կենտրոն: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում տոնական ձևավորման աշխատանքները ևս իրականացվել են բոլոր 12 վարչական շրջաններում»,- ընդգծել է քաղաքապետը: