Բավ է պառակտվել
11-11-2015 13:47

Վերջին տասը օրում դոլարի փոխարժեքը բարձրացել է մոտ 10 դրամով

Դոլարը , նոյեմբերի 2-ի դրությամբ բարձրացել է 10 դրամով, եվրոն` մնացել նույնը, ռուբլին` բարձրացել: ՀՀ բանկերի կողմից մեկ դոլարը վաճառվում է 486.50 դրամ առավելագույն և 483 դրամ նվազագույն փոխարժեքով: Նկատենք, որ դոլարի փոխարժեքը նոյեմբերի 2-ի դրությամբ բարձրացել է առնվազն 10 դրամով: Այսպես. ՀՀ բանկերի rate.am կայքում «փոխարժեքները հետին ամսաթվով» որոնման արդյունքներում` մեկ դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը կազմել է 476 ՀՀ դրամ: Մեկ եվրոն այսօր վաճառվում է 527 դրամ առավելագույն և 519 դրամ նվազագույն փոխարժեքով: Համեմատության համար նշենք, որ նույն նոյեմբերի 2-ի դրությամբ եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը կազմել է 528 դրամ: Մեկ ռուսական ռուբլու վաճառքի գինը այսօր կազմում է 7.80 ՀՀ դրամ: Նոյմեբերի 2-ի դրությամբ ռուբլին վաճառվել է 7.70 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով: