Բավ է պառակտվել
25-08-2014 16:02

Ռուսների 24%-ը Ղարաբաղը համարում է անկախ պետություն

Ռուսաստանի Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն ռուսների մոտ 24%-ը Լեռնային Ղարաբաղը համարում է անկախ պետություն: Բացի այդ, հարցվածների 11%-ը ենթադրում է, որ տվյալ տարածքը Հայաստանի մաս է կազմում, 9%-ը՝ Ադրբեջանի: Հարցվածների 53%-ը դժվարացել է պատասխանել հարցին:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ ռուսների 56%-ը կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ միայն հարցվածների 14%-ը կարծում է, որ այս հարցը չի կարելի լուծել առանց զենքի: 30%-ը հակամարտության կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշում դեռեւս չունի:
Ընդ որում, հարցվածների 45%-ին հայտնի է մեկ ամիս առաջ հակամարտության գոտում սրացած իրավիճակը, 10%-ը իրավիճակի մասին մանրամասն տեղեկություններ ունեն, իսկ 35%-ը միայն լսել է լարվածության մասին, սակայն մանրամասներին չի տիրապետում:
Բացի այդ, հարցվածների 52%-ը ղարաբաղյան հակամարտության գոտում սրացած իրավիճակի մասին առաջին լսում են հարցումը անցկացնելու ժամանակ: