18-08-2014 10:51

Այսօր մեռելոց է

Նախօրեին Սբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ Հայաստանյայց առաքելական եկեղեցիներում պատարագ է մատուցվել:
Տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է, երբ հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ։

Նշենք, որ 2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում տաղավար տոներին (Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն) հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվել է ոչ աշխատանքային: