15-02-2016 10:24

Հեջ-ֆոնդերը դրույքներ են կատարել նավթի աճի վրա` հակառակ շուկայում նավթի ավելցուկին

ԱՄՆ-ի հեջ-ֆոնդերում նավթի գների բարցրացման վրա կատարված դրույքների  թիվը հասել է ութ ամիսների ընթացքում  ամենաբարձր մակարդակին: Այս մասին վկայում են ԱՄՆ-ի ապրանքային Ֆյուչերսների Առևտրային հանձնաժողովի տվյալները: Դրույքների թիվն աճել հակառակ շուկայում նավթի քանակի ավելցուկային  բացասական տվյալներին: Անցյալ շաբաթվա սկզբին, Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) հրապարակել է իր ամենամսյա զեկույցը, որից հետում է, որ 2016 թ առաջին կիսամյակում ավելցուկային առաջարկի նկատմամբ պահանջարկն ավելի բարձր կլինի, քան  ավելի վաղ էր կանխատեսվում: ՄԷԳ –ում ենթադրվում է, որ նավթի օրական ավելցուկը կլինի 1.75 մլն բարել, ինչը 250 հազար բարելով ավելի բարձր է, քան նախորդ գնահատականներով էր:  ՄԷԳ –ի զեկույցում նշվում է, որ «շուկան արդեն լցված է նավթով և շատ դժվար է  կարճ ժամկետում նավթի գների զգալի աճ կանխատեսել»:«Մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ շուկան հասել է իր հատակին, աճում է», - ասել է Չիկագոյում գործող Price Futures Group-ի ավագ վերլուծաբան Ֆիլ Ֆլիննը:  Ըստ փորձագետի, այն բանից հետո, երբ նավթային ընկերություններն աշնանը հայտարարեցին  արտադրության ծախսերի կրճատման մասին ներդրողները սպասում են արտադրության կրճատմանը: Սակայն, չնայած շաբաթվա վերջի գնային աճին  նավթի գինը նվազել է 4.7% -ով, մինչև $ 29,44 մեկ բարելի դիմաց: