Բավ է պառակտվել
15-09-2014 21:10

Մաքսային միության երկրների հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը նվազել է

Մաքսային միության երկրների հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 22.4%-ով կրճատվել է՝ կազմելով 10.7 մլրդ դոլար: Այս մասին տեղեկացրել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարարության վիճակագրական հանձնաժողովի ղեկավար Ալիխան Սմաիլովը:
Ըստ նրա՝ դա կապված է ՄՄ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ միջառեւտրային ապրանքաշրջանառության նվազման հետ: Իսկ հատկապես Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի նվազման եւ, համապատասխանաբար, Ղազախստանից ապրանքների ներմուծման պահանջարկի նվազման հետ: Այս մասին գրում է «Նովոստի Ղազախստան» գործակալությունը:
«Այդ պատճառով մեզ մոտ ներկայում դիտարկվում է դեպի Ռուսաստան մի շարք մետաղների, ուրանի եւ ածուխի արտահանման ծավալների նվազում»,- հավելել է Սմաիլովը:
«Արտահանումը կազմել է 2 մլրդ 915 մլն դոլար՝ 21% նվազմամբ: Մաքսային միության երկրներից ներմուծումը կազմել է 7 մլրդ 824 մլն դոլար կամ 22.9%-ով պակաս: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ փոխարժեքի շտկումներ են կատարվել, համապատասխանաբար, ներմուծումը ներկայում նվազում է»,- ամփոփել է պաշտոնյան: