Բավ է պառակտվել
28-07-2014 13:52

Վրաստանի էներգետիկայի նախարարը շնորհակալ է Հայաստանից

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն իր շնորհակալությունն է հայտնել Հայաստանին «Իմերեթի» էլեկտրափոխանցման գծերում խոշոր վթարի ժամանակ էլեկտրաէներգիայի տրամադրման համար:

Կախա Կալաձեն երախտագիտություն է հայտնել «մեր բարեկամ Հայաստանին» եւ իր հայ գործընկերոջը Վրաստանի տրամադրված մեծ օգնության համար, հաղորդում է civil.ge-ն: Էներգամատակարարումը վերականգնվել է Հայաստանի եւ Թուրքիայից էլեկտրաէներգիայի շտապ ներմուծման արդյունքում:

Նշենք, որ հուլիսի 27-ի երեկոյան Վրաստանի գործնականում ամբողջ տարածքն էներգազրկվել էր: Երկրի էներգետիկայի նախարարության հաղորդմամբ, պատճառը «Իմերեթի» էներգափոխանցման խոշորագույն 500 կՎտ-անոց գծի անսարքությունն էր: