Բավ է պառակտվել
18-06-2014 10:57

Վրաստանը Ադրբեջանական գազից չի պատրաստվում հրաժարվել

Վրաստանի կառավարությունը դադարեցրել է գազի այլընտրանքային աղբյուրների որոնումը եւ դրանով իսկ ժամանակավորապես հրաժարվել ռուսական գազ գնելուց, ասված է «Համաշխարհային էներգետիկայի տեսության» կայքում:

Վրացական «Կոմերսանտ» ռադիոյի հետ զրույցում Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիկա Վալիշվիլին ասել է, որ կառավարությունը մտադիր չէ փոխել գազի հիմնական մատակարարին, որն այս պահին Ադրբեջանն է:

2013թ. մայիսին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն հայտարարել էր գազամատակարարումների բազմազանեցման անհրաժեշտության մասին եւ գերատեսչություններին հանձնարարել էր այլընտրանքային աղբյուրներ որոնել: Մասնավորապես դիտարկվել էր ռուսական եւ ղազախական գազ գնելու առաջարկը, փոխանցում է «Նովոստի-Գռուզիան»: