Բավ է պառակտվել
17-09-2014 15:20

Ռուսաստանն ու Վրաստանը վերականգնել են կանոնավոր ավիահաղորդակցությունը

Ռուսաստանն ու Վրաստանը վերականգնել են կանոնավոր ավիահաղորդակցությունը, ասվում է Օդային տրանսպորտային դաշնային գործակալության (Ռոսավիացիա) հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքսը»: «Վրաստանի արտգործնախարարության նոտային համապատասխան, 2014թ. սեպտեմբերի 15-ից վերականգնվում է Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա գծի կանոնավոր ավիահաղորդակցությունը», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Ռուսաստանի և Վրաստանի միջև պարբերական ավիահաղորդակցությունն ընդհատվել էր 2008թ. օգոստոսին՝ ռուսական զորքերի ներխուժման և վրացական տարածքների 1/5-ի օկուպացման հետևանքով:
«Ռոսավիացիայի» հաղորդագրության մեջ ասվում է, որ ավիափոխադրողների թույլատրության միջգերատեսչական հանձնաժողովը չվերթներ իրականացնելու թույլտվություն է հաձնլ «Աերոֆլոտ», «ՎԻՄ-Ավիա», «Գլոբուս», «Տրանսաերո», «Ուրալյան ավիաուղիներ», S7 և Utair ավիաընկերություններին: