Սեպտեմբերի 12-ին, ժամը 12:20-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից gisher.news- ին հայտնում են, որ գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր «Ղազախ-Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: