Բավ է պառակտվել
21-02-2014 12:14

Ոսկու շուկայում կեղծիքները շարունակվում են

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ՛՛Իրազեկ և պաշտպանված սպառող՛՛ ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ մի շարք հասարակական կազմակերպություններ, երեկ, փետրվարի 20-ին շրջայց են կատարել Երևանի ոսկու իրացման կետերում և պարզել են, որ մեծամասամբ զարդերի վրա ՛՛Սասունցի Դավիթ՛՛ դրոծմակնիք չկա:
Պիպոյանը հավելեց, որ երկար ժամանակ իրանք բողոքներ են ստացել ոսկու իրացման և հարգադրոշմների վերաբերյալ:

՛՛Եղել ենք ոսկու իրացման կետերում եւ վաճառողներին հորդորել նորմալ կնիք պահանջել, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան՛՛,- նշեց Պիպոյանը:

Ուսումնասիրության արդյունքում ՀԿ-ները պարզել են, որ ոսկու իրացման խոշորագույն կետում` Ոսկու շուկայում, անհասկանալի հարգադրոշմամբ ոսկյա զարդեր կան. «Մեզ այնտեղ բացատրում էին, որ կնիք կա, բայց իրականում չես հասկանում` դա ինչ է: Նկարներում պարզ երեւում է, որ կնիքը չկա: Վաճառողները մեղադրում էին լազերային պրինտ անողներին: Մենք էլ բացատրում էինք, որ վատ են անում, մի վերցրեք ու զանգեք մեզ»:

Պիպոյանի կարծիքով զարմանալի է, որ օրենքն ընդունվել է 6-7 տարի առաջ, իսկ աղմուկը բարձրացել մի քանի ամիս առաջ: Զարմանալի է, թե ինչու այսքան տարի մարդիկ չէին տուգանվում, կամ չէին ասում, թե իրենցից ինչ են պահանջում:
«Մենք սպառողներին կօգնենք ոսկին գնելուց հետո մեզ մոտ ստուգել եւ պարզել` արդյոք իրեն չեն խաբել ոսկու գրամի հարցում, կամ հարգադրոշմը նորմալ է, թե ոչ»,- ասաց Պիպոյանը և հավելեց, որ այս կերպ չեն կարողանա սպառողներին խաբել:

Հիշեցնենք, որ կառավարության 2006 թ. որոշմամբ` ոսկյա զարդի վրա պետք է դրոշմված լինի «Սասունցի Դավիթ» պատկերը, որը սակայն Պիպոյանի համոզմամբ` էպոսի հերոս Սասունցի Դավթին ընդհանրապես նման չէ:
«Ինձ ըսենց «Սասունցի Դավիթ» հարգադրոշմ պետք չի: Սա Սասունցի Դավիթը չէ, այլ ինչ-որ անհասկանալի կենդանի, որի վրա չգիտես ինչ է նստած»,- ասաց նա:
Դրոշմակնիքի շուրջ աղմուկը բարձրացել է դեռ անցած տարվա դեկտեմբերից, երբ Ոսկու շուկայի աշխատակիցները սկսեցին բարձրաձայնել, թե իրենց տուգանում են: