01-04-2014 10:11

Ոսկու հանքանյութ տեղափոխող գնացքը կողաշրջվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 31-ին, ժամը 23.24-ին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ից տեղեկատվություն է ստացվել, որ երկաթգծի 180-րդ կմ-ում (Վարդենիս – Շորժա հատված) թիվ 1612 բեռնատար գնացքի (կազմված 30 վագոնից) 7 վագոնները գծերից դուրս են եկել, իսկ 4-ը` կողաշրջվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ 30 վագոններն էլ իրականացրել են ոսկու հանքանյութի տեղափոխում. զոհեր եւ տուժածներ չկան: