06-02-2014 15:05

՛՛Որոտանը՛՛ շարունակում է առաջվա նման էլեկտրաէներգիա արտադրել

Այսօր, ՀՀ ԱԺ նիստում, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն անրադարձավ ՛՛Որատանի հիդրոէլեկտրոկայանների համալիրի՛՛ վաճառքին: Նա դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին և նշեց, որ «Որոտան»-ի հիմնական արտադրական հզորությունը վաճառվել է, այս պահին արտադրվում է հոսանք, բայց մյուս կողմից չկա այն լիցենզավորված կազմակերպությունը, որը արտադրում է Որոտանի նախկին ՀԷԿ-երի հոսանքը: Պատգամավորը հարցրեց, թե ո՞վ է հիմա արտադրում, նախատեսված ֆինանսական միջոցների կամ ներդրումային պլանի մասին տեղեկատվություն ունե՞ք դուք, որ հրապարակեք:

Ի պատասխան նրա հարցին, Նազարյանը նշեց, որ Contour Global ընկերության բաժնետեր է հանդիսանում ԱՄՆ-ում գրանցված մեկ ընկերություն, իրավաբանական անձ, ֆիզիկական անձ չկա, 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ամերիկյան ընկերությանը»,-ասաց նա և անցավ հարցի երկրորդ մասին։
«Ինչ վերաբերում է «Որոտան» կասկադ ՀԷԿ-ի այս պահին հոսանք արտադրելուն , ասեմ, երբ այն կդառնա ամերիկյան այդ ընկերության սեփականությունը, կդիմեն մեզ նոր լիցենզիա ստանալու հարցով, լիցենզիան կդադարեցնենք, և նույն օրը այս լիցենզիան կտրամադրենք այդ նոր ընկերությանը, և բնականոն աշխատանքը չի խաթարվի, այս պահին շարունակում է այդ էլեկտրաէներգիա արտադրել նախկին գործող ընկերությունը, դեռևս ձևակերպումներ տրված չեն»,-հավելեց նա: