Բավ է պառակտվել
21-01-2016 15:02

Գազի սակագնի վերանայման հարցը բանակցությունների փուլում է. նախարար

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր մամուլի ասուլիսին նշեց, որ 2015թ. ընթացքում Հայաստան է ներկրվել 1920,9 մլն խմ բնական գազ Ռուսաստանի Դաշնությունից և 371 մլն խմ՝ Իրանից: Այսպիսով` նախորդ տարվա համեմատությամբ ՌԴ-ից ներմուծված գազի ծավալը նվազել է 6,8 տոկոսով, ինչը պայմանավորվել է առաջին հերթին ներքին սպառման անկմամբ։ Սպառումը կրճատվել է հատկապես ջերմային կայաններում։ Գազամատակարարման համակարգում տեխնոլոգիական կորուստները կազմել են 6,2 տոկոս։ Անդրադառնալով հարցին, թե կառավարությունը դիմե՞լ է Ռուսաստանի Դաշնությանը գազի սակագինը վերանայելու հարցում, Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Այո կառավարությունը դիմել է Ռուսաստանին՝ գազի գնի վերանայման հետ կապված, այսօր բանակցությունների փուլում է, իսկ մնացած բոլոր խոսակցությունները հիմնավոր չեն»: Նախարարն ասաց, որ դեռևս վերջնական որևէ որոշում չկա: «Իսկ թե ի՞նչ ակնկալիքներ կան դրա հետ կապված, դժվարանում եմ ասել, աշխատում ենք ամեն ինչ անել վերանայման համար»,-ասաց նա և նշեց, որ հասկանում են հարցի կարևորությունը, ինչի համար ել դիմել են ՌԴ և այդ ուղղությամբ փորձում են աշխատել: