Բավ է պառակտվել
16-09-2015 08:20

Հայաստանի արտաքին պարտքը հատեց 4 մլրդ դոլարի սահմանագիծը

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների և վարկատուների նկատմամբ Հայաստանի արտաքին պարտավորությունները սեպտեմբերի սկզբի դրությամբ առաջին անգամ հատեցին 4 մլրդ դոլարի սահմանագիծը։ Երկրի արտաքին պարտքը կազմեց 4 մլրդ 68 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 283 մլն դոլարով։  Այս մասին հայտնում է «Հայոց աշխարհ»-ը: 
Սակայն դա դեռ ամբողջը չէ։ Արդեն ստորագրվել են մի շարք վարկային համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է ներգրավել մի քանի հարյուր միլիոն դոլար։ Այդ թվում՝ նաև ռուսական 200 մլն դոլարանոց ապրանքային վարկը, որով նախատեսվում է համալրել մեր երկրի սպառազինությունների բազան։ 
Այս վարկի օգտագործումը դեռ չի սկսվել։ Ուստի այն պարտքի ցուցանիշներում ներառված չէ։ Այնպես, ինչպես ատոմակայանի վերազինման նպատակով ստորագրված 270 մլն դոլարանոց վարկը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: