Բավ է պառակտվել
05-02-2015 15:36

ՀՀ արտաքին պարտքը 2014 թվականին կազմում է $3 մլրդ.785 մլն. 208 հազ.

Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2014 թվականի ավարտին Հայաստանի պետական պարտքը կազմել է $4 մլրդ. 441 մլն. 524 հազ.: Նախորդ տարվա արդյունքներով երկրի արտաքին պարտքը կազմել է $3 մլրդ.785 մլն. 208 հազ., ներքին պարտքը՝ $656 մլն. 316 հազ.: 2014 թվականի ընթացքում երկրի պետական պարտքը նվազել է $146 մլն. 943 հազ., արտաքին պարտքը կրճատվել է $113 մլն. 855 հազ., իսկ ներքինը՝ $33 մլն. 88 հազ.: Փորձագետները կապում են պարտքի նվազումը ազգային տարադրամի կտրուկ տատանման հետ՝ 2013 թվականի ավարտին մեկ դոլարը 405 դրամ գնով հասել է 475 դրամի 2014 թվականի ավարտին: