Բավ է պառակտվել
25-05-2015 14:43

ՀՀ-ի արտաքին պարտքը 2014 թ. կրճատվել է. ֆինանսների նախարարություն

2014 թվականին նախորդ տարվա համեմատ կրճատվել է Հայաստանի արտաքին պարտքը: Այդ մասին այսօր բյուջեի կատարողականի վերաբերյալ խորհրդարանական լսումներին հայտարարել է ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով՝ արտաքին պարտքի կրճատումը կապված էինչպես վճարումների և ներդրումների տարբերության, այնպես էլ ազգային արժույթի փոխարժեքի գործոնի հետ: Փոխնածարարը նշեց, որ տվյալ դեպքում ազգային արժույթի գորժոնը բացասական դեր կատարեց, սակայն նույնիսկ այսպիսի պայմաններում 2014 թվականին արտաքին պարտքի ծավալը նախորդ տարվա համեմատ կրճատվեց: Ջանջուղազյանը ընդգծեց, որ տվյալ պահին Հայաստանի արտաքին պարտքի մակարդակը վերահսկելի վիճակում է՝ միջազգային չափանիշներին համապատասխան: 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետպարտքը կազմել է ավելի քան 4,44 մլրդ. Դոլար, կառավարության չափաբաժինը կազմում է 4 մլրդ. 1,6 մլն., իսկ 3,345 մլրդ. դոլար՝ արտաքին պարտքի բաժինն է: