Բավ է պառակտվել
13-10-2016 10:18

Պուտինի հետ հայկական կողմը քննարկելու է գազի գնի իջեցման հարցը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարությունը վերաբերում էր գազի գնի իջեցմանը՝ միայն անապահով խավերի համար:

Սակայն, ըստ տեղեկությունների, հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ նիստին Հայաստան ժամանող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հայկական կողմը ևս մեկ անգամ քննարկելու է ողջ բնակչության համար գազի գնի իջեցման, սահմանին գազի գնի փոփոխության հարցը։

Հիշեցնենք, որ վերջին փոփոխությունը տեղի ունեցավ հուլիսին. հին գազի գինը 156-ից դարձավ 146 դրամ՝ ներքին սպառողի համար։

Տեղեկությունների համաձայն՝ խնդրի առնչությամբ առաջիկայում սպասվում է նաև «Գազպրոմի» ղեկավար Միլլերի այցը Հայաստան ՝ վերջնական քննարկումների համար։

Ի դեպ, այս օրերին Հայաստանում է նաև ԵՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը, որն ուղեկցում էր Սերժ Սարգսյանին՝ ԱՄՆ այցի ընթացքում, նրա հետ էլ Հայաստան է եկել՝ մասնակցելու այդ և այլ քննարկումներին: