Բավ է պառակտվել
01-09-2014 11:34

Վլադիմիր Պուտինը կվճարի ագրեսիայի համար. Ռ. Մենենդես

ԱՄՆ սենատորները նախագահ Օբամայի վարչակազմին կոչ են անում զենք ուղարկել Ուկրաինայի իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան պայքարել «ռուսական ներխուժման» դեմ:

Ըստ Ռոբերտ Մենենդեսի՝ միջազգային հարաբերությունների հարցերով սենատի հանձնաժողովի ղեկավարը, ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի ագրեսիայի համար»:

Ավելի վաղ նախագահ Պուտինը բանակցությունների կոչ էր արել «հարավ-արևելքի պետականության հարցով»:

CNN-ին տված հարցազրույցում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող սենատոր Մենենդեսը ասել էր. «Մենք պետք է Ուկրաինային տրամադրենք պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնց շնորհիվ Պուտինը կվճարի հետագա ագրեսիայի համար»:

«Խոսքը այլևս ապստամբ անջատողականների մասին չէ, դա Ռուսաստանի ներխուժումն է: Մենք պետք է դա հասկանանք»,- հավելել է սենատորը:

Ըստ նրա՝ լրիվ հնարավոր է, որ Ուկրաինային զենքի մատակարարման հարցը արդեն դրված է նախագահ Օբամայի սեղանին:

Ջոն Մաքքեյնը կոչ է արել խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, իսկ հետո հավելել, որ հարկավոր է Ուկրաինային զենք մատակարարել:

Միաժամանակ, Ուկրաինայից հաղորդագրություններ են ստացվում ծովում առաջին բախումների մասին:

Ուկրաինայի զինվորականները հայտարարել են, որ Ազովի ծովում ռազմածովային մոտորանավակը ափից ենթարկվել է հրետակոծության: