Բավ է պառակտվել
29-02-2016 16:55

Ռուսաստանում բենզինի և դիզվառելիքի վրա ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացել է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որի համաձայն ապրիլի 1-ից բարձրացվելու է բենզինի և դիզվառելիքի վրա կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափը: Այս մասին հաղորդում է «Կրեմլինը»:

«Դաշնային օրենքի համաձայն` Ռուսաստանի Դաշնության Հարկային օրենսգրքի 193-րդ հոդվածի երկրորդ մասում կատարվում է փոփոխություն, որի համաձայն` 2016թ-ի ապրիլի 1-ից բարձրացվում են ավտոմեքենաների բենզինի, դիզելային վառելիքի, կերոսինի և միջին դիստիլյատների նկատմամբ կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերը», - ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Պետական դուման առաջին ընթերցմամբ ընդունել էր նշված ապրանքների նկատամմաբ ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման վերաբերյալ օրենքը:
Փաստաթղթում նշվում է, որ 1 տոննա բենզինի համար ակցիզային հարկը ներկայումս կազմում է 7530 ռուբլի, իսկ ապրիլի 1-ից հետո մինչև 2016թ-ի ավարտը այն կազմելու է 10 130 ռուբլի: Դիզելային վառելիքի 1տոննայի համար գործող 4150 ռուբլի դրույքաչափի փոխարեն նույն ժամանակահատվածում գործելու է 5293 ռուբլի դրույքաչափ: