Բավ է պառակտվել
01-08-2016 12:38

Visa-ն և MasterCard-ը Ռուսաստանում մեկնարկում են ոչ կոնտակտային վճարումների նոր տեխնոլոգիան

Ռուսաստանում մինչև տարեվերջ կմեկնարկի սմարթֆոնների կիրառմամբ նոր վճարային տեխնոլոգիաների գործարկումը: Ինչպես հայտնել է Ռուսաստանում Visa-ի գլխավոր տնօրեն Եկատերինա Պետելինան` ընկերությունը Ազգային քարտային վճարային համակարգի հետ համատեղ աշխատում է ծառայության ներդրման վրա, որը ռուսական շուկա կբերի ApplePay, Samsung Pay и Android Pay վճարային հավելվածները` խանութներում գնումներ կատարելիս ոչ կոնտակտային ճանապարհով վճարումներ կատարելու համար: Այդ հավելվածների հիմքում ընկած է մի ծառայություն` տոկենիզացիան, նշել է նա:
Այն փոխարինում է հաճախորդի վճարման քարտի համարը, որևէ «հղումային» համարով` տոկենով, որը նույնականացնում է հաճախորդին և իրականացնում է գործարքը: Եթե նույնիսկ չարագործը ինչ-որ կերպ ստանա այդ տոկենը ապա դա նրան ոչինչ չի տա, քանի որ դա պարզապես մի «հղում» է, որը քարտի, անձի կամ հաշվի մնացորդի մասին որևէ տեղեկություն չի պարունակում: Այդ տոկենով անհնար է մոտենալ բանկոմատին և գումար դուրս հանել, կամ վճարումներ կատարել ինտերնետում, հստակեցնում է Պետելինան:
MasterCard-ը նույնպես պատրաստվում է Ռուսաստանում նոր հավելվածների թողարկմանը: