Բավ է պառակտվել
20-02-2015 09:32

Հերմինե Նաղդալյանը հաստատեց Սարգսյան-Ծառուկյան հանդիպման լուրերը

Առաջիկա օրերին տեղի կունենան իրադարձություններ, որոնք կապացուցեն՝ խոշոր բիզնեսը պետք է հեռու լինի քաղաքականությունից։ Նման համոզմունք է հայտնել Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։  ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետաքրքրվեցին ԱԺ փոխնախագահից, թե արդյոք իշխող կուսակցությունում ինչ-որ բան է փոխվել վերջին մեկ շաբաթվա ընթացքում եւ ինչ է քննարկվել այսօրվա նիստում, արդյոք նոր պիտակավորումներ են եղել։ «Որեւէ պիտակավորում մեզ մոտ չի լինում։ Ինչ լինում է, դուք այդ մասին տեղեկանում եք»,- ասաց Նաղդալյանը։  Խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումների մասին՝ Հերմինե Նաղդալյանը հաստատեց, որ «եղել են մի քանի հանդիպումներ, եղել են համապատասխան պայմանավորվածությունների վերաբերյալ հայտարարություններ»։