Բավ է պառակտվել
08-04-2016 10:35

Ղրղզստանի վարչապետ. ԵՏՄ-ում միասնական արժույթ ներդնելու հարցը պետք է քննարկել մոտ ժամանակներս

Եվրասիական տնտեսական միության շրջանակում միասնական արժույթի ներդրման հարցը պետք է դիտարկել մոտ ժամանակներս, այս մասին «Եվրասիական տնտեսական հեռանկար» ֆորումի ժամանակ ասել է Ղրղզստանի փոխվարչապետ Աալի Կարաշեւը: «Ամենամոտ ժամանակներս մենք պետք է քննարկենք արժութային կարգավորման հարցերը: Մասնավորապես ԵՏՄ միասնական արժույթի ներդրման հարցը ՝ կազմակերպության շրջանակում համատեղ առեւտրի ու մաքսային կարգավորման համար»,- հայտարարել է նա: Ղրղզստանի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ Միության շրջանակում անհրաժեշտ է դիտարկել համագործակցության երկարաժամկետ գործոնների ներդրման ապահովումը, օրինակ ածխաջրածինենրի բորսայի, ԵՏՄ պետգնումների միասնական պորտալի ստեղծումը, որը մասնակից երկրների արտադրողներին պետգնումներին մասնակցելու հնարավորություն կտա: Հիշեցնենք, որ միասնական արժույթի ներդրման անրաժեշտության մասին հայտարարել էլ նաեւ ՀՀ Աժ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Հայաստանի ներկայացուցչի խոսքով, այս հարցը չլուծելու դեպքում լուրջ խոչընդոտ կառաջանա ԵՏՄ երկրների տնտեսական աճի համար, քանի որ դոլարի գործածումով առեւտուրը ենթադրում է, որ տվյալ արժույթը կողքից է պետք ձեռքբերել: