Բավ է պառակտվել
09-06-2015 11:37

Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին 8,55մլն. Դոլար դրամաշնորհի տրամադրումը

Համաշխարհային բարնկի(ՀԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է՝ «Երկրաջերմային հետախուզական հորատման» ծրագրի իրագործման համար ՀՀ-ին 8,55մլն. դոլար դրամաշնորհի տրամադրումը:
Ծրագրի նպատակն է պարզել՝ պիտանի՞ է արդյոք Կարկառի երկրաջերմային  աղբյուրը էլեկտրաէներգիայի արտադրման համար, և եթե պարզվի, որ այո,  ներգրավել մասնավոր հատվածը՝ երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու համար: Համապատասխան պաշարների առկայության դեպքում Կառավարությունը մտադիր է Սյունիքի մարզում կառուցել երկրաջերմային էլեկտրոկայան: Ի տարբերություն այլընտրանքային էներգիայի այլ աղբյուրների երկրաջերմային պաշարների առկայությունը հնարավոր չէ  որոշել առանց հետախուզական հորատման աշխատանքներ իրականացնելու: Ընդ որում, հորատումը հարկավու է իրականացնել այնպիսի խորությունների վրա, որոնք թույլ կտան գնահատել երկրաջերմային աղբյուրի պարամետրերը: