Բավ է պառակտվել
11-12-2015 12:49

ՀԲ-ն 2017թ-ին Հայաստանի համար կանխատեսել է 2.7% տնտեսական աճ. Լորա Բեյլի

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ 2016թ-ին Հայաստանը կունենա 2.2% տնտեսական աճ, ճիշտ այնքան, որքան գալիք տարվա համար նախանշել է ՀՀ կառավարությունը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին։ 
«Հետաքրքիր է, որ այս տարի համընկնում է կառավարության հետ մեր կանխատեսումը, որովհետև այս ընթացիկ տարում այդպես չէր։ Իհարկե, մենք տարբեր ուղիների միջոցով ենք հանգում եզրակացություններին։ Մենք համաշխարհային բանկում ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացումների վրա, այլև ուշի-ուշիով դիտարկում ենք տարածաշրջանում տեղի ունեցող տնտեսական զարգացումները»,-ասաց նա։ 
Լորա Բեյլին մասնավորեցրեց, որ հիմնական գործոններն են Եվրոպայում տնտեսության դանդաղ աճը, Ռուսաստանում շարունակվող տնտեսական անկումը և նավթի գների անկումը։ 
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն առաջ անցնելով, նշեց, որ 2017թ-ի համար էլ այս պահի դրությամբ կանխատեսել են 2.7% տնտեսական աճ։