Բավ է պառակտվել
31-03-2015 12:32

Համաշխարհային բանկը Հայաստանին 52 մլն. դոլար վարկ կտրամադրի

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Հայաստանին «Էլեկտրամատակարարման ցանցի բարելավում» ծրագրի համար 52 մլն. դոլար վարկի տրամադրումը: Նոր ծրագիրը կբարձրացնի էլեկտրամատակարարման ցանցի հուսալիությունը և համակարգի կառավարման մակարդակը՝ աջակցելով բավարար էլեկտրամատակարարմանը ուղղված Հայաստանի կառավարության ջանքերին: