03-10-2014 15:52

Մեծ է հավանականությունը, որ այս անգամ Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ.Վ. Սաֆարյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը հիշեցրեց, որ երեկ կառավարության նիստի ընթացքում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի նախագիծը, որը հոկտեմբերի 10-ին Մինսկում քննարկման կդրվի: «Մեծ է հավանականությունը, որ այս անգամ Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ»։ Բանախոսի խոսքով՝ առաջին հերթին այդ անդամակցությունը Հայաստանին տալու է ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժ։ «Բացի նշվածներից, շատ գործարանատերերի տնտեսական կապերը հնարավոր կլինի վերականգնել Ռուսաստանի հետ։ Որքան էլ որ Եվրոպական շուկան կայացած շուկա է, այնտեղ Հայաստանը մինչև այս միայն կարողացել է հումք իրացնել»:
News.gisher.ru-ի այն հարցին թե որքանով է համակարծիք, այն մտքի հետ թե ԵՏՄ-ն ավելի շատ քաղաքական կառույց է, քան տնտեսական, Պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Աշխարհաքաղաքկան մեր դիրքերը ստիպում են մեզ մտածել առավել շատ քաղաքական շահերի մասին և իրավմամբ համաձայն եմ նշվածի, հետ չնայած որ այս միությունը շահեկան է մեզ համար, ոչ միայն քաղքական համատեքստում»: