Բավ է պառակտվել
01-04-2014 16:37

«ՄՄ-ը Հայաստանի անդամակցությամբ տեղական ավտոշուկան կշահիվ». մասնագետ

Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը վստահեցրեց, որ Մաքսային միություն մտնելը չի խոչընդոտում, որ Հայաստանն իր ապրանքները եվոպական շուկաներ դուրս բերի: «GSP+ առևտրային ռեժիմի ներդրման շնորհիվ Հայաստանից Եվրոպական Միության երկրներ արտահանվող 6000-ից ավելի հայկական ծագման ապրանքներ կարտահանվեն զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքով»,-նշեց բանախոսը:
Վազգեն Սաֆարյանը մաիրժամանակ ընդգծեց, որ ՄՄ-ը Հայաստանի անդամակցությամբ տեղական ավտոշուկան կշահի, թեև մտավախություն կա, որ արտասահմանյան արտադրության մեքենաները կթանկանան: «Մեքենաների թանկանալու մտավախությունը կա, տարեկան 35-40 հազար մեքենա ենք ներկրում, և Ռուսաստանը մեծ մաքսատուրքեր է դրել այդ ներկրումների վրա, քանի որ ցանկանում է իր արտադրանքն իրացնել»,- եզրափակեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ: