24-02-2014 18:09

ՊԵԿ նախագահի տեղակալը Մաքսային Միության մասին

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավասությունների շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ սահմանային անցակետերի մասով այն իրավիճակը, որն այժմ կա Հայաստանում, համապատասխանում է Մաքսային միության պայմաններին:
՛՛Հաջորդը ինֆորմացիոն տեխնոլոգիաների հաշվառումն է, այսօր ՊԵԿ-ն ունի բավական լավ զարգացած հաշվառման համակարգ: Որոշ փոփոխություններ կլինեն, օրինակ՝ Մաքսային միությունում ծածկագրերը պետք է լինեն տասանիշ համակարգով, մենք նույնպես անցնելու ենք այդ համակարգին՛՛,-նշեց Վաղթանգ Միրումյանը::
Նա կարևորեց մաքսային տարանցիկ փոխադրումների համակարգը, որտեղ նույնպես փոփոխություններ կլինեն: ՄՄ-ի անդամ երկրները պետք է մտնեն ծրագրային ապահովման էլեկտրոնային համակարգ, որով բաց կթողնվեն ապրանքները:
Ռիսկերի կառավարման համակարգի հետ կապված նշեց, որ լուրջ անելիքներ չկան, քանի որ այն համակարգը, որն այսօր Հայաստանն ունի, ամբողջովին համապատասխանում է ՄՄ-ի չափանիշներին:
Ինչ վերաբերում է երրորդ երկրներից ներկրվող ապրանքների վրա կիրառվող դրույքաչափերին,Միրումյանը նկատեց, որ ՄՄ-ի դրույքաչափերը դրանց նկատմամբ չեն կիրառվելու, այլ հարց է, որ դրա արդյունքում կարող է ընդհանուր մաքսային կաթսայում Հայաստանի մասնաբաժնի փոփոխություն լինի:
Իսկ մաքսատուրքերի վճարման հայտարարագրերը հավանական է, որ հայերեն և անգլերենը փոխարինվի հայերեն և ռուսերենով՝ ՄՄ-ի անդամ երկրների հետ: Մաքսային հայտարարագրերը հրապարակվելու են միասնական ձևաչափով: