Բավ է պառակտվել
17-02-2014 18:21

"Հայաստանը Ռուսաստնին պետք է նույնքան, որքան Ռուսաստանը՝ Հայաստանին", - Վ. Այվազյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանն ասաց. ՙՄաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքները, օրինակ շաքարն ու հացը չեն թանկանա, ավելին՝ ՄՄ-ի անդամ դառնալու դեպքում Հայաստանը որոշակի առավելություններ կունեն՚: Բանախոսի խոսքով՝ մոտ 70 տարի մեր ողջ ենթակառուցվածքն անուղղակիորեն կապված է եղել Մաքսային միության անդամ երկրների հետ: Արտաքին տրանսֆերտների մոտ 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից, վերևիս նաև հորդորեց լինել ոչ թե ռուսամետ և եվրոպամետ, այլ՝ հայամետ: Վարդան Այվազյանի համոզմամբ, մենք Ռուսաստանին պետք է նույնքան, որքան Ռուսաստանը՝ Հայաստանին: ՙՄաքսային միության անդամ երկրների հետ բանակցային գործընթացը պետք է այնպես կառուցել, որ պահանջված լինենք այդ կառույցների համար»,-ընդգծել է ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ երկիրը զգալիորեն կշահի ՄՄ-ին անդամակցելու դեպքում: