Բավ է պառակտվել
27-10-2014 12:08

Գումար ունենալու դեպքում, Վարդան Այվազյանը բիզնես կսկսեր սահմանամերձ համայնքներում

Այսօր լարգրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարեց, որ եթե ինքը փող ունենար և ցանկանար բիզնես դնել, կդներ սահմանամերձ այն համայնքներում, որտեղ Կառավարությունը ցանկանում է հարկային արտոնություններ տալ: «Իսկ այդ արտոնություններից, օգտվում են բոլորը՝ ոչ միայն հարկերից ազատված տնտեսվարողը, այլ նաև տեղի քաղաքացին, ով ոչ միայն հնարավորություն կունենա էժան ապրանք ձեռք բերել, այլ նաև՝ աշխատանք գտնել»,-ընդգծեց քաղաքական գործիչը: Բանախոսը նշեց, որ ինքը
ուրբաթ օրը արտագնա նիստի է մասնակցել Տավուշի մարզում, որտեղ եղել է նաև մարզպետը, Դիլիջանի քաղաքապետը, տնտեսվարողներ: «Տավուշի մարզպետը արդեն հայտնել էր իրենց, որ արդեն սահմանամերձ տարածքներում բիզնեսով զբաղվելու հայտ են ներկայացրել 5 հոգի, և դա դեռ սկիզբն է»,-ասաց պատգամավորն ու ավելացրեց, որ Լաս Վեգասը զարգացել է, որովհետև այնտեղ հարկային արտոնություններ են տրվել։