10-07-2018 21:53

Վարչապետը երիտասարդ Տաթևիկ Ռևազյանին նշանակել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակել։

Ինչպես նշված է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել Տաթևիկ Ռևազյանը։

Ինչպես տեղեկանում ենք Ռևազյանի Facebook–յան էջից, նա ժամանակին նամակ էր գրել Փաշինյանին։

«Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել այսօր Հայաստանի զարգացման գործում դերակատարություն ունենալու համար։ Ես գրել եմ մեր վարչապետին ու ասել, որ կարող եմ աշխատել և ներգրավել ավելի շատ ավիաուղիներ, որոնք կթռչեն դեպի Հայաստան», – նշել էր Ռևազյանը իր Facebook–յան գրառման մեջ, որը հրապարակվել է մայիսի 9–ին։