Բավ է պառակտվել
13-11-2014 14:07

Վարչապետը ցավակցել է ողբերգական ավտովթարի կապակցությամբ

«Կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված քաղաքացիների հարազատներին, բարեկամներին և նրանց հետ միասին կիսում ծանր վիշտը »,-այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: կառավարության ղեկավարի խոսքով՝ կառավարությունը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր ողբերգական դեպքի հետ կապված անաչառ քննություն իրականացնելու համար: Վստահեցնում եմ, որ վիրավորների ապաքինման ընթացքը լինելու է մեր ուշադրության կենտրոնում: «Եվս մեկ անգամ ցավակցում եմ զոհվածների հարազատներին և արագ ապաքինում մաղթում վիրավորներին »,-եզրափակեց Հովիկ Աբրահամյանը: