Բավ է պառակտվել
06-02-2014 19:15

Վանաձորում վերականգնողական աշխատանքներ են տարվում

 Այսօր, ՀՀ Կառավարության նիստում, փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ասել է, որ երեկ երեկոյան Վանաձորում վերացվել է գազի վթարի հետևանքները և գիշերվանից գազը բաշխվել է ամբողջ համայնքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձոր քաղաքում գազատար խողովակի վթարի հետևանքով գազամատակարարումը դադարեցվել էր: Էլեկտրաէներգիան էլ անջատվել էր գերծանրաբեռնվածության պատճառով: Հոսանք ու գազ չկար անգամ հիվանդանոցներում ու ծննդատներում:
Արմեն Գևորգյանը տեղեկացրեց, որ ջեռուցման բացակայության և ցրտի հետևանքով սառել են ներքին ջրամատակարարման խողովակները: Փոխվարչապետի հավաստմամբ ՛՛ Լոռի Ջրմուղը՛՛-ը տեղյակ է և աշխատանքները սկսված են: Նա նաև հանձնարարեց անձնական հսկողության տակ պահել և օպերատիվ միջոցառումներ կատարել խնդիրը կարճ ժամանակում լուծելու համար: