Բավ է պառակտվել
05-07-2014 13:17

Էլկրտաէներգիայի թանկացումն անխուսափելի էր. Վ. Բաղդասարյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ մեկը չկա, որ կողմ լինի էլեկտրաէներգիայի թանկացմանը: «Թանկացումն անխուսափելի էր, քանի որ դրա անհրաժեշտությունը մանրակրկիտ ուսումնասիրվել է և ապացուցվել մասնագետների կողմից: Բայց եթե կան մարդիկ, որոնք չեն համոզվում, իրենք պատրաստ են քննարկումներ անցկացնել և այդ հիմնավորումները ներկայացնել»,-նշեց բանախոսը:
Անրադառնալով այն հարցին, թե հանրության շրջանում մտահոգություն կա, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում բացառված չէ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացում, Վ.Բաղդասարյանը պնդեց հակառակը. «Մեկ տարվա ընթացքում, երբ համակարգում փոփոխություններ լինեն և միլիարդների կորուստը մասամբ վերականգնվի մենք պնդելու ենք, որ վերանայվի սակագնի փոփոխությունը` նվազման մասով»: