Բավ է պառակտվել
20-09-2016 11:29

Վարչապետը տնտեսությունում զարգացման նոր մոտեցում է ակնկալում. փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում է:

«Կարծում եմ, որ թեզն ավելի մանրամասն կբացվի. իմ տրամաբանությամբ նա շեշտեց, որ նախկին զարգացման ռեսուրսը սպառված է, և անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր ռեսուրսներ հետագա աճի ապահովման համար: Խոսքը չի վերաբերում, որ տնտեսական աճ չի եղել, խոսքը չի վերաբերում, որ թվերն իրական չեն, այլ խոսքը վերաբերում է զարգացման տնտեսական մոդելին, որը առկա էր, և հարկավոր է նոր մոտեցում, որը կշարադրվի վարչապետի կողմից՝ շուտով»,-ասաց նա։

Հարցին, թե Հայաստանի այդ ծանր վիճակն ինչպես է անդրադառնում ներդրումների և այլ երկրների հետ հարաբերությունների վրա, Վաչե Գաբրիելյանն ասաց, որ ներդրումների հարցում Հայաստանի ծանր վիճակը որևէ վատ կերպ չի արտացոլվում:

«Կարեն Կարապետյանի միտքը նրանումն է, որ անհրաժեշտ է շատ մեծ քանակի ներդրումներ, ներդրումների գրավում և չեմ կարծում, որ այստեղ կա հակասություն»,-ասաց նա: