Բավ է պառակտվել
02-11-2015 12:58

ԵՏՄ գործադիր մարմնում Հայաստանը կունենա երկու պորտֆել. Վաչե Գաբրիելյան

2016 թվականի փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահությունն, ինչպես հայտնի է, անցնելու է Հայաստանին, իսկ ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավար է նշանակվելու Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այժմ ՀՀ դեսպանն է ԱՄՆ-ում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն անրադառնալով՝ Հայաստանի նախագահության ընթացքում կոլեգիայում այլ պաշտոններ ենթադրմանը, նշեց որ Հայաստանին կտրվի երկու պորտֆել՝ մեկը գործադիր նախագահինը, մյուսը՝ դեռևս ենթակա է որոշման:  Որո՞նք են լինելու Հայաստանի անելիքները ԵՏՄ գործադիր մարմնում: Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, թե սա միջազգային կառույց է, որն ունի ընդհանուր պարտականություններ, պարտավորություններ բոլոր երկրների նկատմամբ և «մենք՝ որպես Հայաստան, կաշխատենք օգտագործել ԵՏՄ բարօրությունները՝ մեր տնտեսության զարգացման համար»: Նախարարի խոսքով՝ իրենք աշխատելու են առևտրատնտեսական կապերի աջակցման, ծախսերի նվազեցման և մի շարք այլ հարցերի ուղղությամբ: