Բավ է պառակտվել
17-02-2015 15:42

Հունվարին բանջարեղենը թանկացել է 14 տոկոսով

Հայաստանում այս տարվա հունվարին 2014-ի դեկտեմբերի համեմատ բանջարեղենն ու կարտոֆիլը թանկացել են 14 տոկոսով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գների եւ միջազգային համադրումների վիճակագրության բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Այդ թվում, կաղամբը թանկացել է 21,1 տոկոսով, գազարը՝ 12,4մ տոկոսով, կարտոֆիլն էժանացել է 0,9 տոկոսով: Գլուխ սոխը թանկացել է 13,6 տոկոսով: Ամառային բանջարեղեններից լոլիկը թանկացել է 11 տոկոսով, վարունգը՝ 35, 8 տոկոսով, բիբարը՝ 26,3 տոկոսով, կանաչ լոբին՝ 14,3 տոկոսով: Բանջարեղենային պահածոները քիչ են թանկացել՝ տոմատի մածուկը՝ 1,8 տոկոսով, կանաչ ոլոռը՝ 0,7 տոկոսով: