Բավ է պառակտվել
25-06-2016 09:09

Մեծ Բրիտանիայում պահանջում են նոր հանրաքվե անցկացնել

Մեծ Բրիտանիայում եվրոինտեգրացիայի կողմնակիցները սկսել են ստորագրություններ հավաքել օնլայն խնդրագրի տակ, որը կոչ է անում խորհրդարանականներին դիտարկել ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ նոր հանրաքվե անցկացնելու հնարավորությունը:

«Մենք՝ ստորեւ ստորագրածներս, կոչ ենք անում կառավարությանը կիրառել այն կանոնը, ըստ որի, եթե կողմ կամ դեմ քվեարկածները 60 տոկոսից քիչ են, իսկ մասնակցությունը 75 տոկոսից քիչ, ապա պետք է նոր հանրաքվե անցկացվի»,- ասվում է խնդրագրի տեքստում:

Ինտերնետ օգտատերերի զանգվածային մուտքի պատճառով բրիտանական խորհրդարանի կայքի աշխատանքը, որտեղ գրանցված է խնդրագիրը, ժամանակավորապես խափանվել էր, հայտնում է ՏՍՍՍ-ը:

Մոսկվայի ժամանակով 6:49-ի դրությամբ խնդրագիրը ստորագրել էր 537 հազար 970 մարդ՝ անհրաժեշտ 100 հազարից, հայտնում է «ՌԲԿ»-ն:

Ըստ օրենքի, խնդրագիրը խորհրդաարանում քննարկելու համար անհրաժեշտ է 100 հազար ստորագրություն: Այսպիսով պատգամավորները կարող են դիտարկել այն առաջիկա խորհրդարանական նիստի ժամանակ, որը հաջորդ շաբաթ է նախատեսված:

Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքներով հաղթել են եվրոինտեգրացիայի հակառակորդները: Բրիտանացիների 51.9 տոկոսը կողմ է քվեարկել ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուն, իսկ դեմ՝ 48.1 տոկոսը: