Բավ է պառակտվել
20-03-2015 17:20

ԵՏՄ-ի արժութային միությանը նախնական շրջանում կկարողանան միանալ ոչ բոլոր անդամ երկրները

ԵՏՄ-ի շրջանակներում գործող արժութային միությանը նախնական շրջանում կկարողանան միանալ ԵՏՄ-ի ոչ բոլոր անդամ երկրները, ասաց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը: «Ես կառաջարկեի աստիճանաբար շարժվել, հաշվի առնելով այն, որ նախնական շրջանում դրան կկարողանան անդամակցել հնգյակի ոչ բոլոր անդամ երկրները», - ասաց Լիխաչովը լրագրողներին: Փոխնախարարի խոսքով՝ ՌԴ տնտեսական զարգացման և ֆինանսների նախարարությունները ԵՏՄ անդամ երկրների Կենտրոնական բանկերի հետ միասին պատրաստ են սկսել արժութային միության ստեծղման հարցը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 10-ին ԿԲ-ին և կառավարությանը լուծել ԵՏՄ-ի արժութային ոլորտի խնդիրը և ուսումնասիրել արժութային միություն ստեղծելու հեռանկարը: ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի առաջնորդների հանդիպման ժամանակ՝ մարտի 20-ին, Պուտինը հայտարարեց, որ այս երեք երկրների միջև արժութային միություն ձևավորելու ժամանակն է եկել: